ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Սա փող ունենալ-չունենալու հարց չէ, «պստիկության» հարց է

Սա փող ունենալ-չունենալու հարց չէ, «պստիկության» հարց է
07.10.2025 | 14:15

«Զվարթնոց» օդակայանը մոտ երկու անգամ կընդլայնվի… մոտակա տասը տարում։

Ադրբեջանը 2020-ից հետո երեք տարում երեք նոր օդակայան է կառուցել։

Մոտ երեք տարում կառուցվել են Պեկինի «Դասին» և Շանհայի «Պուդուն» օդակայանների գիգանտ տերմինալները, որնց մեջ տասնյակ «Զվարթնոցներ» կտեղավորվեն։

Սա փող ունենալ-չունենալու հարց չէ, պստիկության հարց է. պստիկ մարդիկ, պստիկ մտքեր, այլանդակ ճաշակ ու պետականություն չսիրող զանգված...

Կարևորը՝ Աննան Պեկինից վերադարձել է, խոզի խորովածը քաշեք՝ չսառի:

Արա Արայան

Դիտվել է՝ 6578

Մեկնաբանություններ